ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Աննախադեպ վիրահատություն. բժշկական սխրանք

6-ամյա աղջնակը «Արաբկիր» ԲՀ-ի վիրաբուժական բաժանմունք էր ընդունվել ապրիլի 23–ին, երեկոյան ժամը 22.00–ին` որովայնի և կրծքավանդակի շրջանի ցավերի, փսխումների կապակցությամբ` «որովայնի առաջային պատի և կրծքավանդակի փակ տրավմա» նախնական ախտորոշմամբ:
Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում ցեղասպանության զոհերի Սրբադասման արարողակարգից վերադառնալիս նրա ընտանիքը ճաշել է ռեստորաններից մեկում։ Հենց այնտեղ էլ երեխաների խաղի ժամանակ աղջկա վրա է շրջվել բարի սեղանը (барная стойка): Վաղարշապատի հիվանդանոցում նախնական հետազոտման արդյունքում ախտորոշվել է որովայնի և կրծքավանդակի առաջնային պատի սալջարդ։ Ծնողները որոշել են նրան տանել «Արաբկիր» ԲՀ։ Ճանապարհին երեխան սկսվել է փսխել։ Վիրաբուժական ինտենսիվ թերապիայի բաժանմունքում իրականացվել են անհաժեշտ բոլոր հետազոտությունները, ինտենսիվ բուժումը, սահմանվել է լաբորատոր գործիքային մշտական հսկողություն։
Ապրիլի 24-ի առավոտյան երեխայի ընդհանուր վիճակի վատացման, գործիքային քննությունների դինամիկայում բացասական տվյալների առկայության հիման վրա որոշում է կայացվել իրականացնել շտապ վիրահատական միջամտություն` որովայնի խոռոչի օրգանների վնասվածքների հայտնաբերման և վերացման նպատակով: Վիրահատության ընթացքում հայտնաբերվել են լյարդի, ենթաստամոքսային գեղձի գլխիկի, աջ երիկամի վերին բևեռի, հաստ աղու լյարդային ծնկան շրջանի սալջարդեր։ Հետագա զննմամբ պարզվել է, որ պատռվածքներ կան աղջնակի 12–մատնյա աղու առաջային և հետին պատերին։ Ներքին օրգանների վնասվածքներն այդքանով չէին սահմանափակվել։
Ֆատերյան պտկիկը` ընդհանուր լեղածորանը և ենթաստամոքսային գեղձի ծորանը, նույնպես վնասվել և ամբողջությամբ պոկվել էր 12-մատնյա աղու պատից։ Ամբողջությամբ պոկված էր նաև 12-մատնյա աղու ստորին հորիզոնական հատվածը։ Հաշվի առնելով, որ նման միաժամանակյա համակցված, բազմակի վնասվածքների պարագայում անհրաժեշտ է ենթաստամոքսային գեղձի և հարակից օրգանների մեծ ռեկոնստրուկցիա` վիրահատող բժիշկներ «Արաբկիր» ՀԿ-ի ուրովիրաբուժական բաժանմունքի վարիչ Պողոս Գեյիկյանը և մանկական վիրաբույժ Ալբերտ Լալազարյանը ուրովիրաբուժական ծառայության ղեկավար Սահակ Առաքելյանի հետ քննարկման արդյունքում նպատակահարմար են գտել հրավիրել Ուռուցքաբանության ազգային կենտրոնի որովայնային ուռուցքաբանության բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր Գագիկ Համբարձումյանին։
Նշենք, որ անատոմիական այդ հատվածի ներքին օրգանների միաժամանակյա նման ծավալի վնասվածքներ չէին հանդիպել անգամ ճանաչված այս վիրաբույժի աշխատանքային պրակտիկայում։
Ստանձնելով վիրահատության և բուժման ելքի պատասխանատվությունը` Գագիկ Համբարձումյանն առաջնային է համարել աղջնակին հետագա հնարավոր բարդություններից զերծ պահելը։ Նկատի ունենելով նրա փոքր տարիքը, վնասվածքների ծանրությունը և նման դեպքերում իրականացվող ռեկոնստրուկցիաների ժամանակ հաշմանդամության զարգացման հավանականությունը (շաքարային դիաբետ, զարգացման և մարսողության լուրջ խանգարումներ), նա վիրահատության ընթացքում որոշել է վերականգնելով` պահպանել վնասված օրգանները և դրանց անատոմիական ամբողջականությունը, ինչպես նաև օրգանների ֆիզիոլոգիական բնականոն գործունեությունը։
Այսպիսով, աննախադեպ վիրահատության ընթացքում նրան հաջողվել է վերականգնել բոլոր վնասվածքները, իր անատոմիական տեղում վերատեղադրել պոկված, անջատված լեղա-պանկրեատիկ Ֆատերյան ծորանը։ Վիրաբուժական տեսակետից սա բավականին համարձակ որոշում էր և թվում էր անհավանական, սակայն վիրաբույժին հաջողվեց կատարել այն:
Սա վստահաբար կարելի է փաստել այսօր` վիրահատությունից ավելի քան 2 ամիս անց։ Այսօր աղջնակն աշխույժ է և առույգ, նորմալ են լաբորատոր, գործիքային հետազոտությունների ցուցանիշները: Իսկ մինչ այդ հետվիրահատական շրջանն անցել է լարված ու ծանր, սակայն առանց վիրաբուժական բարդությունների: Երեխան երկար ժամանակ ստացել է ինտենսիվ թերապիա, ինչպես նաև` ներերակային սնուցում: Ժամանակի ընթացքում, աստիճանաբար վերականգնվել է բնական ճանապարհով սնուցումը։ Ներկայումս հանվել է հեղուկների օժանդակ, ներերակային ներմուծումը, վերականգնվել է սննդակարգի տարիքին համապատասխան ծավալն ու տեսականին։
Նշենք, որ նման վիրահատություն Հայաստանում կատարվել է առաջին անգամ։ Վիրահատող բժիշկներին դեռևս չի հաջողվել համացանցում գտնել օրգանների նման վնասվածքների դեպքում այսպիսի վերկանգնում` ֆատերյան պտկիկի վերատեղադրումով: Ընդ որում, մասնագիտական գրականության տվյալներով նման համակցված տրավմաների դեպքում բավականին բարձր է մահացության և հաշմանդամության տոկոսը:
Բուժման ողջ ընթացքում երեխան գտնվել է վիրահատող անձնակազմի, «Արաբկիր» ՀԿ տնօրինության, վիրաբուժական, վերակենդանացման, ախտորոշիչ բաժանմունքների ողջ անձնակազմի մշտական ուշադրության կենտրոնում: Բժիշկների բարձր պրոֆեսիոնալիզմի և հոգատարության շնորհիվ ոչ միայն փրկվել է աղջնակի կյանքը, այլև հաջողվել է կանխել հնարավոր բարդությունները և ապահովել նրա հետագա բնականոն զարգացումը:

Կարդացեք նաև

Առաջին անգամ Հայաստանում բացվել է կարի արտադրություն, որի հիմնական նպատակն է ստեղծել աշխատանքի և ստեղծագործելու համար հավասար հնարավորություն հասարակության բոլոր անդամների համար...


Ինովացիոն օնկոգինեկոլոգիայի բաժանմունք` «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Նոր բաժանմունք, նոր վիրահատարան հագեցած վիրասրահներով, ժամանակակից լուծումներով...


Սրտային հանկարծամահության կանխարգելման նպատակով կարդիովերտեր դեֆիբրիլյատորով իմպլանտացիաները լայնորեն կիրառվել են դեռևս անցյալ դարի...


2025 թվական, 11-ը հուլիսի, Երևան: Ներկայացվում է հանձնաժողովի եզրակացությունը. «Էրեբունի» բժշկական կենտրոնն արժանացել է Joint Commission International` Ջեյ Սի Այ հավատարմագրի...


Սրտաբանների եվրոպական միությունը վերջերս իրականացրել է ծրագիր, որի շրջանակում գնահատել է, թե որքանով են սրտաբանական կլինիկաները համապատասխանում միջազգային...



Վերջին տարիներին առողջապահության ոլորտում արհեստական բանականության (ԱԲ) ներդրումը դարձել է բժշկական տեխնոլոգիաների զարգացման առաջնահերթ ուղղություններից մեկը...


Այս հաջողությունը Հայաստանի առողջապահության ոլորտում սահմանում է նոր նշաձող՝ հաստատելով կենտրոնի կողմից մատուցվող բժշկական ծառայությունների բարձր որակն ու պացիենտների...


Երեւան, Հայաստան — 2025 թ. մայիսի 29 — Հայկական առողջապահության ոլորտում գրանցվեց պատմական իրադարձություն՝ Հայաստանում առաջին անգամ հաջողությամբ իրականացվեց...


ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի 2025 թվականի հայտարարված մրցույթին առաջին անգամ տեղ է հատկացվել բժշկագիտությանը (մեկ անվանակարգ...


ԵՊԲՀ նորմալ անատոմիայի ամբիոնը և «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնը համատեղ մեկնարկել են նոր հետազոտական նախագիծ, որը կմիավորի առաջատար տեխնոլոգիաները և կրթական բաղադրիչը...


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն», որն արդիականացվել է...


«Մարգարյան ծննդատուն» ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում ավագ բուժքրոջ՝ վիրահատական բաժանմունքում աշխատելու համար...


ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ բժշկական և վարչական աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն